2013թ. Բելառուսն Ադրբեջանին տրամադրել է Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ների ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնցով բելառուսական կողմն իբրև արդիականացրել և Ադրբեջանին է մատակարարել «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ:
Սակայն հետագայում պարզվել է, որ կայանները ունեցել են տեխնիկական խնդիրներ, ինչն ազդել է դրանց մարտունակության վրա: Ինչպես հաղորդոմ է «Բելառուսկի պարտիզան» կայքը, սկանդալային պատմությունը սկսվել է 2009թ., երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Մինսկ այցելության ժամանակ առաջարկել են արդիակացնել «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրները:
Նշվում է, որ արդիականացումն իրականացվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդի Լուկաշենկոյի անմիջական հրահանգով: Պայմանագրի մասին հայտնի է դարձլ 2013թ. ամռանը, երբ Բաքվում ռազմաշքերթի ժամանակ ցուցադրվել է Բելառուսից ժամանած առաջին զենիթահրթիռային համալիրը: Հենց այդ ժամանակ էլ ոչ պաշտոնապես հայտնի է դարձել, որ Մինսկը Բաքվին երկու այդպիսի համալիր է մատակարարել: Բայց իրականում մատակարարվել է 4 զենիթահրթիռային համալիր, որի մասին բարձրաձայնվեց միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալ ծագեց:
Ուկրաինայում խոշոր օֆշորային և կաշառակերության հետ կապված գործի քննության ֆոնին հայտնի դարձավ, որ ուկրաինական «Սպեցտեխնոէկսպորտ» պետական ընկերությունը բելառուսական «Տեխնոսոյուզպրոեկտ»-ին 2011 թ. կնքված պայմանագրով մատակարարել էր 80К6М ռադիոտեղորոշիչ կայաներ, որոնց վերջնական գնորդը եղել է Ադրբեջանը:
Ավելի ուշ պարզվել է, որ ռադիոտեղորոշիչ կայանները լուրջ տեխնիկական խոտաններ են ունեցել, ինչի պատճառով ուկրաինական արտադրող ընկերության մասնագետները թերությունները վերացնելու համար 14 անգամ այցելել են Բելառուս և Ադրբեջան: Տեխնիկական թերությունների վերջնական վերացման մասին չի նշվում և հայտնի չէ՝արդյոք Ադրբեջանի ԶՈՒ սպառազինությունում գտնվող ռդիոտեղորոշիչ կայանները ներկայում խնդիրներ ունեն, թե ոչ:









































