Խիստ դիետայի և սպորտդահլիճում ամենօրյա մարզումների շնորհիվ Քիմ Քարդաշյանը սկսում է վերադառնալ նախկին չափերին:
Նրան լուսանկարել են Բևերլի-Հիլզում: Քիմի հագին կանաչ տաբատ և սպիտակ վերնաշապիկ է եղել, որն էլ ընդգծել է նրա ակնհայտորեն նիհարած մարմինը: Դստեր ծնվելուց հետո Քիմը որոշ ժամանակ հասարակության մեջ դուրս չէր գալիս, քանի որ հղիության ժամանակ բավականին գիրացել էր:
Իր փարթամ բարեմասնություններով հայտնի աստղը կանգ չի առնում ձեռք բերվածի վրա. կարճ ժամանակում նա մտադիր է բոլորին զարմացնել իր ձիգ մարմնով:










































