WikiLeaks-ի իրազեկիչ Բրեդլի Մենինգը, որին այժմ անվանում են Չելսի, Twitter-ում հրապարակել է սեռը փոխելու վիրահատությունից հետո արված առաջին լուսանկարները:
«OK, ահա և ես»,- գրել է նա:
Սեռը փոխելու վիրահատությունը Մենինգն արել է բանտում գտնվելու ժամանակ, որտեղ նա ընկել է ԱՄՆ ռազմական գաղտնի փոստաթղթեր WikiLeaks-ին հանձնելու կասկածանքով:
Ընդհանուր առմամբ Բրեդլի-Չելսին բանտում անցկացրել է 7 տարի: Իր ազատ արձակվելը Մենինգը մեկնաբանել է Instagram-ում:
«Ազատության առաջին քայլերը»,- գրել է նա` լուսանկարելով իր կեդերը:









































