168.am-ի տեղեկություններով` այսօր ՍԴՀԿ ատենապետ է ընտրվել Հակոբ Տիգրանյանը, ով ծագումով Լիբանանից է, սակայն բնակվում է Կիպրոսում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք` մինչ այսօր ՍԴՀԿ հնարավոր ատենապետի թեկնածուները երկուսն էին` ՍԴՀԿ գործող ատենապետ Սեդրակ Աճեմյանն ու Սեպուհ Գալփակյանը: Բայց քանի որ այս թեկնածուներից ոչ ոք չի կարողացել հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, ընտրվել է փոխզիջումային թեկնածուն:
Փոխզիջման իմաստը հետևյալն է. Հակոբ Տիգրանյանը Սեպուհ Գալփակյանի կողմնակիցներից է, ով դառնում է ՍԴՀԿ ատենապետ, իսկ Սեպուհ Աճեմյանն էլ որոշվել է, որ պետք է դառնա ՍԴՀԿ փոխատենապետ:
Չնայած ատենապետի ընտրություններն ավարտվել են, սակայն ՍԴՀԿ-ում խմորումները դեռևս շարունակվում են:
Մանրամասները՝ 168.am-ում








































