Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը առաջարկել է ԱՄՆ-ից վռնդել Թուրքիայի դեսպանին այն բանից հետո, երբ Վաշինգտոնում թուրք ազգայնականները հարձակվել են խաղաղ ցույց իրականացնող քրդական, հայկական համայնքի ներկայացուցիչների վրա: Այս մասին հաղորդում է MSNBC հեռուստաալիքը:
«Ես կվռնդեի դեսպանին»,-ասել է Մաքքեյնը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները հարձակման են ենթարկվել մի խումբ թուրք ազգայնամոլների կողմից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի և մի շարք այլ՝ քրդական, ասորական և հունական կազմակերպությունների կողմից:









































