Ֆրանսիացիները երկրի նոր նախագահ Էմանուել Մակրոնին և նրա վարչապետ Էդուար Ֆիլիպին ավելի քիչ են վստահում, քան նրանց նախորդներին նախագահական մանդատի համապատասխան ժամանակաշրջանում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին վկայում են հասարակական կարծիքի՝ Elabe ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները:
Հետազոտության տվյալներով, որոնք հրապարակված են ընկերության կայքում, Ֆրանսիայի նոր նախագահի նկատմամբ վստահությունը 45 տոկոսի նշագծին Է: Նախագահական մանդատի համապատասխան ժամանակաշրջանում Մակրոնի նախորդներին վստահում Էր հարցման մասնակիցների ավելի քան 50 տոկոսը:
Այսպե՝ 2012 թվականի մայիսին Ֆրանսուա Օլանդին վստահում Էր հարցվածների 58 տոկոսը, 2007 թվականի հունիսին Նիկոլա Սարկոզին ստացել Է ֆրանսիացիների 59 տոկոսի աջակցությունը, իսկ Ժակ Շիրակի վստահության աստիճանը 1995 թվականի մայիսին կազմում Էր 61 տոկոս և 53 տոկոս՝ 2002 թվականի հունիսին:
Նշվում Է, որ Ֆրանսիայի նոր վարչապետ Էդուար Ֆիլիպին նույնպես ավելի քիչ են վստահում, քան նրա նախորդներին: Ուսումնասիրության տվյալներով՝ մասնակիցների միայն 36 տոկոսն Է հայտարարել կառավարության նոր ղեկավարի նկատմամբ իր վստահության մասին: Իր հերթին, նախկին վարչապետ Ժան-Մարկ Էյրոյին 2012 թվականին վստահում Էր հարցվածների 56 տոկոսը, իսկ Ֆրանսուա Ֆիյոնին 2007 թվականին վստահում Էր ֆրանսիացիների 50 տոկոսը: Elabe ընկերությունում Ֆիլիպի արդյունքը բացատրել են նրանով, որ «երկրի մասշտաբներով նա բավականաչափ հայտնի չԷ»:
Հետազոտությունը Համացանցում անցկացվել Է մայիսի 16-ին և 17-ին. դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 999 մարդ:








































