Հյուսիսատլանտյան դաշինքը բացառում Է իր մասնակցությամբ մարտական գործողությունները Սիրիայում: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, որը ժամանել Է Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության պաշտպանության խորհրդի նիստին:
«Շատ կարևոր Է հասկանալ, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում մարտական գործողություններին: Եվ դրա մասին որևԷ դիմում չի եղել»,- ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել կոալիցիային Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Ներկայում դաշինքը հետախուզական տեղեկատվություն, հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռներ է տրամադրում ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիային:




































