6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստում ԱԺ նախագահի թեկնածու՝ Արա Բաբլոյանի և Էդմոն Մարուքյանի ելույթ ունեցան, որից հետո կայացավ մտքերի փոխանակություն:
ԱԺ ՀՅԴ խմբակցությունից Արմեն Ռուստամյանը նշեց, որ բոլորին շնորհավորում է առաջին նիստի կապակցությամբ և նշեց. «Կարևոր ուղերձներ լսեցինք: Ողջունում եմ, որ «Ելք»-ն իր թեկնածուն առաջարկեց: Սա հնարավորություն է, որ իրենց տեսլականը ներկայացնեն»
Ռուստամյանը նշեց, որ դժվարությամբ է պատկերացնում, որ խորհրդարանում մեկ այլ ուժ լինի մեծամասնություն, իսկ խորհրդարանի նախագահը լինի փոքրամասնության ներկայացրած անձը: «Ես աշխարհում չգիտեմ մի պառլամենտ, որ մեծամասնությունը մեկ ուժ լինի, իսկ ԱԺ նախագահ ընտրվի փոքրամասնության ներկայացուցիչը, դժվարությամբ եմ դա պատկերացնում: Ինչպե՞ս է փոքրամասնությունից ընտրված ԱԺ նախագահը ստորագրելու մեծամասնության ներկայացրած որոշումները»,- ասաց նա՝ հավելելով՝ եթե պատգամավոր ես ընտրվել, ընտրվել ես քո ծրագիրն իրականացնելու համար, չես կարող այդ ծրագրին հակառակ գնալ, և ըստ նրա՝ դա պատիվ չի բերի մեր Ազգային ժողովին:
«ԱԺ-ն պետք է ներկայացնի մեծամասնություն ունեցող ուժը: Ճիշտ ընտրություն է արել մեծամասնությունը, երբ Բաբլոյանին է առաջարկել: Մենք սատարելու ենք նրան»,- հայտարարեց Ռուստամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































