Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Սերժ Սարգսյանի ստվերը. ի՞նչ չեն հուշում նրա անունները

ՀՀԿ-ն ի վերջո «բավարարեց» հանրության սպասումն ու հրապարակեց Ազգային ժողովի նախագահի եւ ղեկավար այլ պաշտոնների նոր «տերերի» անունները: Դրանք դեռեւս կքննարկվեն երկար ու ձիգ, ինչպես որ դրանց հրապարակման սպասումն էր: Սակայն վերանալով մի պահ անուններից եւ անձերից, հարկ է արձանագրել, որ դրանք մեծ հաշվով ներկայումս չեն վճռում գործնականում ոչինչ, եւ սպասումը խոշոր հաշվով ընդամենը իռացիոնալ ինտրիգ էր, այսպես ասած, յուրօրինակ տեսարան, որով զբաղված էր հանրային միտքը, ուշադրությունը խորհրդարանի ընտրությունից հետո: Կամ ավելի շուտ՝ զբաղեցնում էին: Մամուլում ամեն օր, ամեն պարբերականում հրապարակվում էին տարբեր անուններ, Սերժ Սարգսյանի տարբեր որոշումներ: Ընդ որում, միշտ չէ, որ հանրությունը գործ ուներ այսպես ասած երեւակայական հորինվածքների հետ: Այդ անունները հաճախ շրջանառության մեջ դրվում էին նաեւ իշխանության շատ կոնկրետ աղբյուրներից, ընդ որում «սոլիդ» աղբյուրներից:

Այդուհանդերձ հանգամանքը, որ գրեթե ամեն օր փոխվում էին «Սերժ Սարգսյանի որոշումները», վկայում էր, որ կամ Սերժ Սարգսյանն է զբաղված անունների «ժանգլյորությամբ»՝ դրա տակ իր հարցերը լուծելով կամ տրամադրություններ շոշափելով, կամ իշխանության տարբեր թեւեր զբաղված են իրենց խնդիրներով: Միով բանիվ, շաբաթներ շարունակ հասարակությունը կապվեց մի հարցի կամ սպասման, որն իր, պետության առաջ կանգնած իրական, խորքային հարցերի հետ չուներ որեւէ առնչություն: Եվ չունի անգամ այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն ներկայացրել է անունները: Դրանք ներկայումս չեն արտացոլում անգամ իշխանության ներսում իրերի դասավորությունը, այն պարզ պատճառով, որ այդ իրերը դեռեւս դասավորված էլ չեն:

Գլխավոր հարցը, որ ներկայումս առկա է օրակարգում, դա 2018 թվականի վարչապետի անունն է, վարչապետի թեկնածությունը: Նույնիսկ այդ առումով որոշակիորեն ձգվածությամբ կարող ենք հանրային սպասումը համարել իսկապես համարժեք եւ պետության ու հանրության խնդիրներին առնչվող: Բայց այդուհանդերձ, տվյալ պարագայում խոսքն իհարկե պետության առաջին դեմքի մասին է, գործադիր իշխանության ղեկավարի, որն իրենով պետք է արտացոլի տվյալ ժամանակահատվածի եւ առաջիկա չորս տարիների իշխող մեծամասնությունը: Քանի դեռ այդ հարցը չի ստացել պատասխան, մինչ այդ պատասխան ստացող բոլոր հարցերը կամ հարցերի բոլոր պատասխանները կրելու են ժամանակավոր բնույթ:

Իսկ գլխավոր հարցում անորոշությունը մեղմ ասած պահպանվում է: Ընդ որում խնդիրը լոկ Կարեն Կարապետյան, թե Սերժ Սարգսյան դաշտում չէ: Որովհետեւ ինքնին հարց է նաեւ, թե Սերժ Սարգսյան տարբերակի դեպքում ինչի հետ է գործ ունենալու հասարակությունը՝ անձամբ Սարգսյանի՞ առաջադրման, թե՞ պարզապես նրա համար լիովին վերահսկելի որեւէ այլ գործչի: Պարզ չէ, թե ով է լինելու այդ գործիչը: Հորիզոնում ներկայումս Վիգեն Սարգսյանն է, բայց Սերժ Սարգսյանը սիրում է անակնկալներ: ԱԺ նախագահի պաշտոնի առաջադրումն ի դեպ դրա վկայություններից մեկն էր: Մյուս կողմից, նա իհարկե որոշում կայացնելու է իրավիճակի բազմաթիվ գործոններ հաշվի առնելով, իսկ քանի որ ներկայումս թե՛ ներքին, թե արտաքին առումով իրողությունները փոխվում են շատ արագ եւ խիստ անկայուն են, Սերժ Սարգսյանը մինչեւ վերջին պահը կձգի ընտրությունը եւ ամենեւին չի կանգնի մեկ-երկու թեկնածուի միջեւ: Ավելին, այդ ընթացքում հրապարակ բերվող անունները, առաջին պլան քաշվող անձինք որքան հավանականությամբ կարող են դիտվել հավակնորդներ, առնվազն նույն հավանականությամբ էլ դա կարող է դիտարկվել որպես խաբուսիկ քայլ, հիմնական հավակնորդին կամ հավակնորդների հիմնական շրջանակը հանրային եւ քաղաքական տարատեսակ թիրախավորումներից զերծ պահելու եւ այսպես ասած փայփայելու, անվնաս թողնելու համար:

Ի դեպ, նույն տրամաբանության մեջ է հնարավոր դիտարկել նաեւ Ազգային ժողովի ղեկավար պաշտոնների առաջադրումը: Սերժ Սարգսյանը մշտապես ուժեղ է եղել ստվերային քաղաքականության դաշտում: Հրապարակային քաղաքականությունը նրա համար եղել է ընդամենը ստվերը ծածկելու միջոց: Ավելին, եթե հնարավոր լիներ իշխանությունը պահել ստվերում, ապա Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի չէր էլ հավակնի հրապարակային իշխանության առաջին համարի: Խնդիրն այն է, որ ստվերում նրա տեղը դրվում էր կասկածի տակ, քանի որ ստվեր անցնում էր Ռոբերտ Քոչարյանը, որը ծրագրում էր 2007 թվականին նշանակել իր նախագահին եւ անցնել արդեն ստվերային, դե ֆակտո կառավարման: Սերժ Սարգսյանն այդ իրավիճակում իշխանությունը պահելու այլ տարբերակ չուներ, քան դուրս գալ հրապարակային դաշտ, հրապարակային պայքարի: Հետո արդեն Սերժ Սարգսյանն իշխանությունը պահել է առավելապես ստվերային տրամաբանությամբ, ինչը շարունակում է մինչ այժմ, իր ծրագրերն ու մտադրությունները, իր պլանները մինչեւ վերջին պահը չբացահայտելով ոչ միայն հասարակության, այլ նույնիսկ կուսակիցների առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում