Մեծ Բրիտանիայի որոշ համալսարանների ղեկավարությունը հետևում է ուսանողների ինտերնետ-ակտիվությանը՝ որքան հաճախ են նրանք օգտվում գրադարանից, ինչ գրքեր են վերցնում ու անգամ որտեղ են կայանում ավտոմեքենան:
RT-ի լրագրող Լորա Սմիթը որոշել է պարզել, թե ինչ նպատակով են հավաքվում նման տվյալները, ու դա ինչով կարող է սպառնալ ուսանողներին:
Հավաքված տեղեկությունները բուհերն օգտագործում են տարբեր կերպ, օրինակ՝ մարքեթինգի ուսումնասիրությունների համար: Այդ տվյալների հիման վրա կարելի է եզրակացնել, թե որ ուսանողները կհեռացվեն համալսարանից:
Ուսանողները հիացած չեն նման նախաձեռնությունից: Նրանք դա համարում են ներխուժում իրենց անձնական կյանք: Որոշ արտասահմանցի ուսանողներ ասում են, որ իրենց հայրենիքում անհնար կլիներ նման վերահսկողություն կատարել:











































