Ավստրալիայի արևելյան ափի բնակիչներն ականատես են եղել հազվադեպ բնական երրևույթի: Հսկայական մի սյուն է դուրս եկել օվկիանոսից: Դա տևել մի քանի րոպե։ Տեղի բնակիչներին այդ երևույթը վախեցրել է:
Այսպես կոչված «ջրային պտտահողմն» առաջանում է տաք և սառը օդային զանգվածների բախման ժամանակ: Հաճախ պտույտների արագությունը հասնում է 100 կմ/ժ արագության: Եղել են դեպքեր, երբ հարակից շրջանների վրա թափվել է ջրային կենդանիների մեծ քանակություն, որը հսկայական արագություն ունեցող քամին հանել է օվկիանոսի ջրերից:








































