Ամերիկացիների մեծ մասը (65%) վստահ է, որ Սիրիայի իրադարձությունները, որտեղ ռազմական գործողություններ են ծրագրում իրականացնել ԱՄՆ իշխանությունները, իրենց բացարձակ չեն վերաբերում: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը»:
Միևնույն ժամանակ, ինչպես երևում է Ipsos ընկերության անցկացրած հարցման տվյալներից, հարցվածների մեկ երրորդը հանդես են գալիս սիրիայի քիմիական զենքի խնդրի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական լուծման օգտին:
Հարցվածներ ի 25%-ը հայտարարել է, որ կողմ են Սիրիային հարվածներ հասցնելու գաղափարին:
Անցած շաբաթ անցկացված հարցմանը մասնակցել է 776 մարդ:











































