«Վաղը Ազգային ժողով կա, վաղը կխոսենք»,- լրագրողներին մոտենալով՝ ասաց ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ:
Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ կփոխվի Հայաստանում, Սարոյանն արձագանքեց. «Սաղ օրը դու ես քուչեքը, ի՞նձ ես հարցնում»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ կարծիք կա, որ ԱԺ նախագահ է դառնալու Արա Բաբլոյանը, պատգամավորը պատասխանեց. «Ինչի՞ չէ, Բաբլոյանը լավ մարդ ա, «մուդրի» մարդ ա, թող լինի»:
Հարցին՝ չէի՞ք ցանկանա, որ ԱԺ նախագահ ձեզ նշանակեին, Սարոյանը պատասխանեց՝ ոչ:











































