Այսօր տեղի է ունենալու «Ծառուկյան» դաշինքի, կարելի է ասել՝ խորհրդարանական խմբակցության ոչ պաշտոնական առաջին նիստը: Ակնկալվում է, որ այս քննարկումից հետո արդեն պարզ կլինի խմբակցության պատգամավորների անունները:
Մինչ այդ լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքով ընտրված գյումրեցի պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, անդրադառնալով հարցին, թե ԱԺ փոխնախագահի պաշտոնում իրենց դաշինքից ում թեկնածությունը կառաջադրվի, նշեց, որ իր կարծիքով և՛ Իշխան Զաքարյանը, և՛ Նաիրա Զոհրաբյանը այդ պաշտոնում կարող են լավ աշխատել, նա նկատեց, որ Իշխան Զաքարյանը փորձ ունի ԱԺ փոխնախագահի պաշտոնում աշխատելու, սակայն ընդգծեց, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել:
Մանրամասները՝ տեսանյութում:












































