Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը ՄԻԵԴ-ի դիմաց բողոքի ցույց է իրականացրել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց բողոքի ցույց են իրականացրել՝ ուշադրություն հրավիրելով կալանավորված պատգամավորների հարցին, հաղորդում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Կուսակցության խոսնակ Օսման Բայդեմիրը նշել է, որ իրենց կուսակցության կալանավորված պատգամավորները ներկայացնում են Թուրքիայի 6 միլիոն ընտրողի կամքը:

«Երկու տարի է Թուրքիան ծանր կերպով ոտնահարում է բոլոր իրավունքներն ու ազատությունները, որոնք երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրով: Դրա ամենահստակ ապացույցներից մեկն էլ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների և պատգամավորների խորհրդարանում չգտնվելու փաստն է»,- ասել է նա:

Բայդեմիրն ընդգծել է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի, ապա նաև ՄԻԵԴ-ի կողմից անհրաժեշտ վճռի բացակայության հետևանքով էլ կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվեցին պատգամավորական մանդատներից: «Դա նշանակում է, որ անիրավությունները շարունակվում են»,- ընդգծել է նա:

Խոսնակը, ընդգծելով, որ երկրի ներսում իրավական բոլոր ուղիները սպառվել են, ևս մեկ անգամ կոչ է արել ՄԻԵԴ-ին շտապ կերպով պատասխանել իրենց դիմումներին ու կանխել հետագա անօրինությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում