Ուժգին պտտահողմ է պատուհասել ամերիկյան Վիսկոնսին նահանգի Բերոն շրջանին՝ հայտնում է տեղի WQOW հեռուստաալիքը։
Տարերային աղետի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 25 մարդ։
Առավել մեծ վնաս է կրել կցասայլերի կայանատեղին, որտեղ մարդիկ են բնակվել, ինչպես նաև թռչնաֆաբրիկան։
Պտտահողմերը բավականին հաճախ հանդիպող երևույթ են ԱՄՆ-ում։ Միայն երեքշաբթի, Վիսկոնսինից բացի, դրանք գրանցվել են Տեխաս, Նեբրասկա, Օկլահոմա, Կանզաս նահանգներում։











































