ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում գաղտնազերծել է գաղտնի տեղեկություն։ ABC News-ի անանուն աղբյուրների տվյալներով՝ խոսքը եղել է ԱՄՆ ուղևորվող ինքնաթիռի պայթեցման ԴԱԻՇ-ի պլանների մասին։
ԱՄՆ-ը գրոհայինների պլանների մասին տեղեկությունը ստացել է նրանց շարքերում գտնվող իսրայելցի լրտեսից։ Նա ամերիկյան կողմին հայտնել էր, որ ահաբեկիչները ցանկանում են չվերթում պայթյուն իրականացնել՝ պայթուցիկ սարքը ինքնաթիռ բարձրացնելով նոթբուքի մեջ թաքցրած։ ԱՄՆ-ում տեղեկությունը համարել են արժանահավատ, այդ իսկ պատճառով արգելել են նոթբուքերի մուտքը ինքնաթիռներ Եվրոպայից ժամանող չվերթներում։
Այժմ այդ մասին ռուսական կողմին հայտնելուց հետո իսրայելցի լրտեսի կյանքը սպառնալիքի տակ է հայտնվել՝ նշում է հեռուստաալիքը։
ԱՄՆ նախագահն իր թվիթներում նշել է, որ ունի «բացարձակ իրավունք»՝ ռուսների հետ կիսվելու ցանկացած տեղեկատվությամբ։









































