Henderson Land Development ընկերությունը, որը տնօրինում են Հոնկոնգի ամենահարուստ ընտանիքներից մեկի ներկայացուցիչները, գնել է աշխարհի ամենաթանկ հողակտորը։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Ընկերությունը հողակտորը ձեռք է բերել աճուրդի արդյունքում։ 4.3 հեկտար հողակտորը ընկերությանն արժեցել է 3 մլրդ դոլար։ Այնտեղ կոմերցիոն նշանակության անշարժ գույք կառուցվի։
Ներկայում վերլուծաբանները հետևում են այն բանին, թե նման գնումն ինչպես կազդի անշարժ գույքի գների և ֆոնդային շուկաների վրա։










































