Անկարան և Վաշինգտոնը քննարկում են Սիրիայում և Իրաքում միասնական գործողությունների տարբերակներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը:
«Մենք քննարկում ենք միասնական ջանքերը, որ կարող ենք ի կատար ածել Սիրիայում և Իրաքում»,- ասել է Էրդողանը թարգմանչի միջոցով՝ չմասնավորեցնելով, թե ինչ ջանքերի մասին է խոսքը:










































