Սիրիայի Հոմս քաղաքում տարհանվել է զինյալների հերթական մեծ խումբը, ևս մեկ խումբ հանձնվել է և զենքը վայր դրել, հայտնում է սիրիական հեռուստատեսության արբանյակային ալիքը:
«Հոմս քաղաքի Ալ Վաեր թաղամասում կատարվել է զինյալների և նրանց ընտանիքների անդամների հերթական խմբի հեռացում Իդլիբ շրջան: Այդ խմբի թվակաքանակը 2613 մարդ է, նրանցից ավելի քան 460-ը զինյալներ են»,- հայտնել է հեռուստաալիքը:
Բացի այդ, ևս 428 զինյալ զենքերը վայր են դրել և հանձնվել իշխանություններին: «Նրանց կարգավիճակը կլուծվի համաներման հրահանգներին համապատասխան»,- նշում է հեռուստաալիքը:
Նրա տվյալներով` մյուս շաբաթ օրը թաղամասից դուրս կհանվեն զինյալների և նրանց ընտանիքների անդամների վերջին խումբը: «Եվ այդ ժամանակ Ալ Վաեր թաղամասը լիովին ազատագրված կլինի զինված ներկայությունից, ինչը թույլ կտա վերականգնել պետական կառույցների աշխատանքը»,- նշում է հեռուստաալիքը:







































