«Այո՛, ես խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվել եմ, որովհետև իմ տեսակը , ունակությունները, հնարավորությունները այդ դաշտում չեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ «Ելքի» խմբակցությունում այդ դաշտում «ինձնից մի քանի անգամ առավելություն ունեցող թեկնածուներ կան և խոսքը միայն առաջին դեմքերին չի վերաբերվում։ Իրենք այդ գործը կարող են անհամեմատ ավելի լավ անել»,-ասաց Սարգսյանը։
Պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծեց, որ այդ հարցն այսօր քննարվելու է դաշինքի նիստի ընթացքում.«Բայց ես միանշանակ հրաժարվելու եմ խմբակցության ղեկավարի պաշտոնից, որովհետև դա իմը չէ՝ որպես պատգամավոր ամեաակտիվը կաշխատեմ, ելույթներ կունենամ հիմնականում տնտեսությանը, բանակին վերաբերող հարցերի շուրջ և այդ ելույթները միանշանակ ուղղված կլինեն այս պետության կայացմանը»,-եզրափակեց Արամ Զ. Սարգսյանը։
Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը կարող եք դիտել ավելի ուշ՝ 1in.am կայքում։











































