ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին փոխանցել է տեղեկություններ՝ կապված ահաբեկչության և ավիափոխադրումների անվտանգության հետ: Այս մասին ամերիկացի նախագահը գրել է Twitter-ում:
«Որպես նախագահ՝ ցանկացել եմ Ռուսաստանի հետ կիսվել փաստերով՝ կապված ահաբեկչության և ավիափոխադրումների անվտանգության հետ: Ես լիովին դրա իրավունքն ունեմ»,-ասել է նա:
Ավելի վաղ The Washington Post թերթը գրել էր, որ Թրամփը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին գաղտնի տեղեկատվություն է հաղորդել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մասին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով այդ հրապարակմանը, խորհուրդ Է տվել չընթերցել ամերիկյան այն թերթերը, որոնք զբաղվում են մտացածին «սենսացիաների» տարածմամբ:








































