Ստամբուլի իշխանությունները միջոցներ են ձեռնարկել՝ ռուսական ռազմածովային նավատորմի նավերի վրա ԴԱԻՇ-ի հնարավոր հարձակման կապակցությամբ: Այս մասիմ հաղորդում է Hurriyet Daily News-ը՝ վկայակոչելով Haberturk պարբերականին:
Տեղեկատվության համաձայն՝ հսկիչ անցակետեր են ստեղծվել 150 այն շրջաններում, որտեղից ահաբեկիչները կարող են հրթիռակոծել Բոսֆորով անցնող ռուսական նավերը:
Նշվում է, որ հետախուզական ստորաբաժանումները տեղեկատվություն են ստացել այն մասին, որ ջիհադիստական խմբավորումը կարող է հարձակումներ իրագործել ռուսական ռազմական նավերի վրա: Իրավապահ մարմինների աշխատակիցներին հրահանգել են ստուգել այն կետերը, որտեղ ահաբեկիչները կարող էին դիրքավորվել: Խոսքը տարածքների մասին է, որտեղով նավերը մոտենում են ափին:









































