Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին՝ հաջակցություն այն նախաձեռնությունների, որոնք նա առաջ է քաշել ընտրարշավի ժամանակ։ Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի հրապարակվել է Քլինթոնի թվիթերյան էջում։
Նոր կազմակերպությունը ստացել է Onward Together անվանումը։ «Մենք գործակում ենք Onward Together-ը, որպեսզի մարդիկ ոգեշնչվեն և մասնակցեն քաղաքական գործընթացներին, համակարգեն իրենց գործողությունները և նույնիսկ առաջադրեն իրենց թեկնածությունն ընտրություններին»,-գրել է Քլինթոնը։
Onward Together-ի պաշտոնական կայքում ասվում է, որ նրա հանձնարարությունը կայանում է պրոգրեսիվ արժեքների ու գաղափարների խթանման մեջ, որոնց ընտրությունների ժամանակ աջակցել են մոտ 66 մլն ընտրողներ, ովքեր քվեարկել են Քլինթոնի օգտին։
Fox News-ի գնահատմամբ՝ նոր կազմակերպության ստեղծումը նշանակում է, որ Քլինթոնը պաշտոնապես վերադարձել է քաղաքականություն։









































