«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը օրերս նկարահանման է մեկնել Արագածոտնի մարզի եզդիաբնակ Բայսզ գյուղ, որտեղ գյուղացիները պատմել են, որ ռուսաստանաբնակ երգչուհի Զառան, ում շատերը համարում են հայ, պարզվում է ծնվել է Արագածոտնի մարզի Բայսզ գյուղում՝ բժշկի ընտանիքում:
Հոր անունը Փաշո է: Փաշոն երկար տարիներ ապրել և աշխատել է Բայսզում՝ որպես բժիշկ, այնուհետև Լենինականից ազգությամբ եզդի աղջկա հետ է ամուսնացել: Երբ Զառան ծնվել է, երկու տարեկան դառնալուն պես ընտանիքը տեղափոխվել է Լենինական, որտեղից էլ ավելի ուշ Զառայի ընտանիքը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ Զառան հայտնի գործարար հորեղբայր ունի:
Այսօր Բայսզի գյուղացիների համար տարօրինակ է՝ ինչու է Զառան փախչում իր արմատներից:
Բայսզ գյուղի մասին պատմող «Առաջին լրատվական»-ի պատրաստած տեսանյութը կարող եք դիտել ավելի ուշ:









































