Monday, 06 05 2024
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց

Ովքեր են «Ծառուկյան» դաշինքի կանայք և բարեկամները

Ինչպես խորհրդարան անցած բոլոր խմբակցություններում, այդպես էլ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մեջ շատ են բարեկամական և խնամիական կապեր ունեցող նոր դեմքերը: Ընդ որում, նորերը շատ են հատկապես այդ խմբակցության կանանց շարքում՝ Իվետա Տոնոյան, Շաքե Իսայան, Մարինա Մարգարյան, Լուիզա Սարգսյան և, չի բացառվում, նաև Նորա Առուստամյան:

Ի. Տոնոյանը, հայտնի է, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակն է: Նա թեև Գ. Ծառուկյանին բարեկամ չէ, բայց տարիներ շարունակ նրա մոտ կարևոր պաշտոններ զբաղեցնելով՝ կարծես թե բարեկամացել են: Ի. Տոնոյանը Գ. Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության, ինչպես նաև Գ. Ծառուկյանի հիմնադրամի ղեկավարն է: Շ. Իսայանը «Էպիկենտրոնի» լրագրող է եղել, այնուհետև հիմնադրամի ղեկավարի տեղակալը: Նա պարզապես Ի. Տոնոյանի մտերիմ ընկերուհին է ու նրա շնորհիվ էլ հայտնվել է դաշինքի նախընտրական ցուցակում և այսօր էլ դարձել պատգամավոր:

Կարինե Պողոսյանը նույնպես անհայտ մարդ չէ, նա Գ. Ծառուկյանի խնամի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհին է և նրա շնորհիվ Արտաշատի տարածքից մեծամասնական ընտրակարգով հայտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովում: Իսկ տարեսկզբին, երբ Հ. Աբրահամյանը դուրս եկավ ՀՀԿ-ից, Կ. Պողոսյանն անմիջապես հետևեց նրան: Եվ որքան էլ զավեշտալի է, նա այս պահին դեռ Հանրապետական խմբակցության անդամ է: ԱԺ կայքում նրա անունը դեռ գրված է այդ խմբակցության պատգամավորների շարքում, և նա դեռ ՀՀԿ խմբակցության անդամ կլինի մինչև մայիսի 18-ը՝ մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը կամ նորի լիազորությունների ստանձնման պահը: Իսկ այդ պահից սկսած՝ նրա անունը մեխանիկորեն տեղափոխվելու է «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ցանկում:

Այս դաշինքի կին նոր անուններից հանրությանը քիչ հայտնի են միայն Լուիզա Սարգսյանը և Մարինա Մարգարյանը: Նրանք երկուսն էլ դասախոսներ են: Առաջինը ռուսաց լեզու է դասավանդում Երևանի ճարտարագիտական համալսարանում, երկրորդը՝ Երևանի բժշկական համալսարանում: Լ. Սարգսյանը Գ. Ծառուկյանի սպորտսմեն ընկերոջ՝ Աշոտ Սարգսյանի դուստրն է: Ա. Սարգսյանը ժամանակին Գ. Ծառուկյանի համար սպորտի աշխարհում հովանավոր է եղել, ու նրա մահից հետո վերջինս որոշել է իր պարտքը հատուցել ընտանիքի նկատմամբ: Իսկ Մ. Մարգարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչության անդամ է:

Իսկ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի կին թեկնածուներից ամենասկանդալայինը թերևս Նորա Առուստամյանն է: Վերջինս Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավար և բիզնես-գործունեության մեջ նրա աջ ձեռքը համարվող Սեդրակ Առուստամյանի դուստրն է: Իսկ որպես Ն. Առուստամյանի աշխատավայր ներկայացված է Ազգային ժողովը: Նա այնտեղ գրանցված է որպես ԲՀԿ խմբակցության պատգամավորներից մեկի օգնական: Հիշեցնենք, որ Ն. Առուստամյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արագածոտնի մարզում նույն դաշինքից Խաչիկ Մանուկյանի և Լյովա Խաչատրյանի հետ միասին և ստացել էր ընդամենը 4773 ձայն: Ստացած ձայների քանակով նա երրորդն էր, ամենաշատը՝ 5675 քվե ստացել էր Խ. Մանուկյանը, իսկ Լ. Խաչատրյանը ստացել էր 5323 ձայն:

Խ. Մանուկյանը պատկանում է նախապես ինքնաբացարկի դիմում ներկայացրած, այնուհետև դրանից հրաժարվող պատգամավորների թվին: Ու քանի որ դաշինքից Արագածոտնի մարզում ամենաշատ ձայները նա է ստացել, դա ենթադրում է, որ այդ ընտրատարածքում նրանց բաժին հասնող միակ մանդատը պատկանում է Խ. Մանուկյանին: Բայց քանի որ Գ. Ծառուկյանը Խ. Մանուկյանի նախաստորագրած ինքնաբացարկի դիմումը ԿԸՀ էր ներկայացրել, դա նշանակում է, որ նա ցանկանում է այդ ընտրատարածքից պատգամավոր դարձնել հենց Ն. Առուստամյանին: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գ. Ծառուկյանն իր դաշինքի ռեյտինգային թեկնածուներից յուրաքանչյուրին մոտ 250 հազար դոլար է տվել 10-12 հազար ձայն բերելու համար: Բայց քանի որ նրանցից ոմանք, այդ թվում նաև՝ Խ. Մանուկյանը, դրա ընդամենը կեսն են ապահովել, նա նրանց մանդատ չի տալիս: Իսկ Ն. Առուստամյանի դեպքում էլ հիշեցնենք, որ դեռևս նախընտրական շրջանում բախվել էին նրա ու Լ. Խաչատրյանի կողմնակիցները: Լ. Խաչատրյանի շտաբի աշխատակիցը ծանր վիրավորվել էր:

Իսկ ինչ վերաբերում է խնամիական-բարեկամական կապերով «Ծառուկյան» դաշինքի նոր պատգամավորներին, ապա այստեղ ամենահայտնին թերևս նրա փեսաներից Արգամ Աբրահամյանն է՝ Հ. Աբրահամյանի որդին: Պատգամավոր է դարձել նաև Ծառուկյանի մյուս փեսան՝ Դավիթ Մանուկյանը, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է:

Ինչպես հայտնի է, մանդատ է ստացել ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը: Նախընտրական շրջանում երբ կազմվում էր «Ծառուկյան» դաշինքի ցուցակը, Աբրահամ Մանուկյանի անունն այնտեղից դուրս մնաց: Վերջինս պարզաբանել էր, թե իր փոխարեն պատգամավոր է դառնալու իր որդին: Նա «Քաղաքային ունիվերսալ բազա» ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրենն է: Ասում են՝ այդ բազան եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ պատկանում է Աբրահամ Մանուկյանին: Արթուր Մանուկյանը նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի փեսան է: Գ. Ծառուկյանը Ա. Մանուկյանի ինքնաբացարկի դիմումն էլ էր ներկայացրել ԿԸՀ, բայց ասում են՝ հայր ու որդի Աբրահամյանները կարողացել են իրենց այդ մի մանդատի հարցը լուծել:

Իսկ ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքում ինքնաբացարկների նախաստորագրված դիմումների, այնուհետև դրանցից հրաժարվելու պատմությանը, ապա այն թեև բավականին զվարճալի վիճակի մեջ է դրել այդ քաղաքական ուժին, միաժամանակ նաև ցույց է տալիս, որ Գագիկ Ծառուկյանը իր իսկ գլխավորած կառույցի նկատմամբ չունի ամբողջական վերահսկողություն, և որ իշխանությունները ցանկացած պահի ցանկացած միջամտություն կարող են անել այդ դաշինքում: Իսկ այն, որ նախապես ներկայացրած ինքնաբացարկների դիմումներից հրաժարվելու գործում իշխանությունների մատը խառն է՝ ակնհայտ է: Եվ այդ հրաժարումների շքահանդեսով իշխանությունները մի թեթև «բամփեցին» Գ. Ծառուկյանին: Բայց այս անգամ որն էր պատճառը, որ իշխանությունները որոշեցին պատժել նրան: Չէ՞ որ քաղաքականության փակված էջը բացելուց հետո նրանց հարաբերությունները կարծես թե լավացել էին, Գ. Ծառուկյանը Սերժ Սարգսյանին գրեթե որևէ հարցով չէր ընդդիմանում:

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գ. Ծառուկյանն ու Ս. Սարգսյանը պարզապես համաձայնության չեն եկել ԱԺ փոխնախագահի հարցում: Գ. Ծառուկյանը մինչև վերջ պնդել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Ս. Սարգսյանն էլ, հասկացնելու համար, որ վերջնական խոսքն իրեն է պատկանում, կազմակերպել է ինքնաբացարկների այդ շքերթը:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում