Nissan ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Z դասի նոր ավտոմեքենա: Արդեն նոյեմբերին ճապոնացիները կցուցադրեն նոր կոնցեպտուալ սպորտքարը: Սպասվում է, որ այն կարող է Nissan 370Z-ից մի աստիճան ցածր և ավելի հասանելի լինել:
Նորույթն ավելի փոքր ու թեթև է լինելու, քան ներկայիս Nissan 370Z-ը: Բացի այդ, Nissan-ի զարգացման գծով փոխնախագահը հայտարարել է, որ այն այդքան էլ ավանդական տեսք չի ունենա:
Nissan-ը հույս ունի, որ նորույթը պետք է հետաքրքրի առաջին հերթին երիտասարդ գնորդներին: Այդ պատճառով այն պետք է ավելի էժան լինի ոչ միայն Nissan 370Z-ից, այլև Toyota GT 85-ից: