Հատուկ ծառայությունների հետ համագործակցությունից հրաժարվելն ամերիկյան ընկերություններին սպառնում է պետական դավաճանության մեղադրանքով՝ հայտնումէ Russia Today-ը:
«ԱՄՆ-ի կառավարությունը կապել է իր ՏՏ կորպորացիաների ձեռքերը»,- Սան Ֆրանցիսկոյում TechCrunch տեխնոբլոգի անցկացրած համաժողովի ժամանակ վստահեցրել է Yahoo ընկերության ղեկավար Մարիսա Մայերը:
Ինչպես Մայերի,այնպես էլ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի խոսքերով, ով նույնպես ներկա է եղել համաժողովին, իրենք պարտավոր են մասնակցել ամերիկյան կառավարության լրտեսման ծրագրերին:
Ցուկերբերգը հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը միշտ չէ, որ պահպանում է հավասարակշռությունն ազգային անվտանգության շահերի ու մարդու մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի միջև:










































