ԱՄՆ-ի դաշնային դատարանը հաստատել է ճգնաժամից դուրս գալու American Airlines ընկերության միաձուլման ծրագիրը US Airways-ի հետ, հաղորդում է The New York Times-ը:
Ավելի վաղ ընկերությունների միաձուլման դեմ բողոքել էին հակամենաշնորհային մարմինները, որոնք օգոստոսին հայց էին ներկայացրել գործարքն արգելափակելու համար: Նրանց կարծիքով՝ այն վնասում է մրցակցությանը և որպես հետևանք՝ ավիաընկերությունների ուղևորներին:
Ավիաընկերությունները մտադիր են պայքարել այս հայցի դեմ, որի գործով դատավարությունը նշանակված է նոյեմբերին: Ընկերությունները հայտարարում են իրենց ցանցերը միավորելու անհրաժեշտության մասին, որպեսզի ավելի արդյունավետ մրցակցեն այնպիսի խոշոր ավիաընկերությունների հետ, ինչպիսիք են Delta Air Lines-ը և United Airlines-ը: