Saturday, 04 05 2024
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել

Սերժ Սարգսյանը նվաստացրեց ընդդիմությանը

Միանգամայն կանխատեսելի էր, որ Երևանի ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ է տանելու: Դա կանխորոշված էր դեռ խորհրդարանական ընտրություններով, ինչպես նաև այն հանգամանքով, որ իշխանության վերարտադրության գործընթացում չի լինելու ռեսուրսի փոշիացման որևէ դրսևորում: Սակայն այն, ինչ ժամեր առաջ հրապարակեց ԿԸՀ-ն, ոչ միայն ՀՀԿ-ի անվերապահ հաղթանակ էր, այլև ընդդիմության կատարյալ կապիտուլյացիա, նվաստացում: ՀՀԿ-ն այս ընտրություններում փորձարկեց առանց բուֆերի՝ ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի ընտրական գործընթաց կազմակերպելու գործընթացը և հաջողեց: Հարցը չի վերաբերում ընտրությունների որակին. նման խնդիր մեր քաղաքական օրակարգում նույնիսկ ձևակերպված չէ, և ընտրությունները ոչ թե քաղաքական միջոցառում են, այլ համակարգային ռեսուրսների ցուցադրման և ռեալիզացիայի հայելի:

«Անցնցում ընտրությունների» մոդելավորումն աշխատեց նաև երեկ, եթե հաշվի չառնենք Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր հետ կապված միջադեպը, ինչն իշխանությունը հեշտությամբ վերագրել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահի էպոտաժին և էքսցենտրիզմին: Երեկվա ընտրությունները բացահայտեցին կամ ավելի ճիշտ՝ առարկայացրին մի քանի ակնհայտ իրողություն:

Առաջին՝ Սերժ Սարգսյանը լիովին վերահսկում է համակարգը, և 2018-ի գործընթացների մոդելավորման հարցում նրան է պատկանում վերահսկիչ փաթեթը: Երեկվա ընտրությունները Սարգսյանը կազմակերպեց «երկրորդ»՝ «երիտասարդական» կազմով, առանց «նոր ոգի» Կարեն Կարապետյանի և բուֆեր Գագիկ Ծառուկյանի: Սերժ Սարգսյանը ներհամակարգային մրցակիցներին հասկացրեց, որ իր տրանսֆորմացվող իշխանությանը «նոր դեմք» կարող է հաղորդել՝ առանց կողմնակի միջամտության:

Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը երեկ պարզապես նվաստացրեց ընդդիմությանը՝ դրա առաջատար «Ելքին» և «Ծռության» քաղաքական նոր պատվիրակ «Երկիր ծիրանիին» հասկացնելով, որ ամբողջովին վերահսկում է նրանց էլեկտորալ պոտենցիալը: «Ելքը» Երևանում ստացավ ճիշտ այնքան քվե, որ արձանագրել էր խորհրդարանի ընտրություններում: Սա խոսում է այն մասին, որ դաշինքն, ըստ էության, չունի զարգացման ռեսուրս, որովհետև երեկ իշխանություններին հաջողվեց նրան մեկուսացնել այն պոտենցիալ ընդդիմադիր էլեկտորատից, որը Երևանի ընտրություններում «պարապ» էր մնացել ընդդիմադիր այլ ուժերի չմասնակցության հետևանքով:

Երևանի ընտրություններն, ըստ էության, զուրկ էին մրցակցային բաղադրիչից. խաղն ընթանում էր մեկ դարպասին, իսկ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» ընդամենը լեգիտիմացնում էին համակարգային նոր ստատուս քվոն: «Ելքը» նույնիսկ խոսեց համակարգի լեզվով՝ «15000»-ի առաջարկով չեղարկելով նոր ընդդիմության հայտը, որ ներկայացրել էր խորհրդարանական ընտրություններում: «Ծռության» պլատֆորմով հանդես եկող «Երկիր ծիրանին» քաղաքական աութսայդեր է՝ թե՛ գաղափարական և թե՛ ինստիտուցիոնալ առումով: Ըստ այդմ՝ Երևանի ընտրությունները բացահայտեցին ընդդիմության բացահայտ վակուում՝ նոր ուժի ձևավորման պահանջով:

Երրորդ՝ երեկվա ընտրություններն առավելագույնս բացահայտեցին մեր հասարակության սոցիալական դեգրադացիան և լյումպենացումը: Մեր հասարակությունը «կրճատվել» է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև որակապես, ինչը իրական է դարձնում Հսյաստանում «կլիենտիզմի» կամ «տիրոջ և ծառայի» համակարգի ներդրումը:

Չորրորդ՝ Հայաստանում զարգացում, որակ կարող է առաջացնել միայն ֆորս-մաժորը, որը բովանդակությամբ պետք է մերժի թե՛ իշխանության «եվրասիականությունը» և թե՛ նրան հակադրվողների «ծռությունը»՝ դառնալով հարթակ մեր քաղաքակրթական զարգացման, Հայաստանի ու աշխարհի երկխոսության համար:

Ինչ մնում է երեկվա ընտրությունների երևանյան արձագանքին, ապա դրանց արդյունքներն ավելի կլանային կդարձնեն մայրաքաղաքի կառավարումը: Հանրային նման «վստահությունը» քաղաքային իշխանություններին զրկում է բարեփոխվելու և քաղաքային տնտեսությունը որակապես բարեփոխելու որևէ մոտիվացիայից: Երևանցիները դեռ երկար շարունակելու են օգտվել «մահվան» «Գազելներից» ու վերելակներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում