Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մեզ հետ զրույցում արձագանքելով ՀԱԿ-ի այն կանխատեսումներին, թե Հայաստանում թավշյա հեղափոխություն է սպասվում՝ նշեց, որ թավշյա հեղափոխության մեծ հավանականություն չի տեսնում:
«Այն պարզ պատճառով, որ իրենք էլ են հայտարարում, թե սկսվել է իշխանությունների հետ երկխոսության փուլը, և ես կարծում եմ, որ այդ երկխոսության փաստացի առաջացման արդյունքում է, որ քաղբանտարկյալները ազատ արձակվեցին: Հետևաբար՝ տրամաբանություն այդքան էլ չկա, որ իշխանությունները կգնային այս քայլերին հետագայում իշխանությունը հանձնելու համար»,- պարզաբանեց Երվանդ Բոզոյանը: