Հագուստ արտադրող միջազգային խոշորագույն տեքստիլ ընկերությունները (H&M, Inditex, Zara, Benetton, Metro, Carrefour, Marks & Spencer, Esprit, Abercrombie & Fitch ու այլք) չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել Բանգլադեշում փլուզված ֆաբրիկաների զոհերի համար փոխհատուցումային հիմնադրամի ստեղծման շուրջ, հայտնում է BBC-ն:
Ժնև երկօրյա հանդիպման են եկել ռիթեյլերների միայն մեկ երրորդը, որոնք օգտվում էին այդ ֆաբրիկաներից:
Հանդիպմանը չեն ներկայացել Wal-Mart-ը, Benetton-ը, Mango-ն ու Zara-ն: Իռլանդական Primark ընկերությունը հիմնադրամ ստեղծելու պարտավորություն է ստանձնել:








































