«Քաղաքը առաջին հերթին պետք է կանաչապատել. թոքեր են պետք շնչելու, ապրելու համար: Պետք է Երևանի կենտրոնում արգելել շինարարությունը՝ որոշակի ժամանակով, քանի որ մայրաքաղաքի արվարձանները Ստալինգրադի տպավորություն են թողնում`43թ-ի: Քաղաքի կենտրոնից պետք է վերացնել սուպերմարկետները: Պետք է վերացնել ծանոթ-բարեկամով, փողով օբյեկտաբաշխությունը: Այս ամենը պարտադիր են մեծ քաղաքի, մայրաքաղաքի համար»,- այս մասին ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը, ով այսօր՝ մայիսի 14-ին, հյուրընկալվել էր «Մեդիա» կենտրոնում:
Բաբայանի խոսքով՝ քաղաքը պետք է ապրի քաղաքի կյանքով, օրինական կյանքով, մայարաքաղաքը թելադրում է օրենքը, և եթե մայրաքաղաքում տիրում է անօրինականություն, սպասել, որ հանարպետության մյուս վայրերում կլինի օրինական կյանք, միամտություն է:
Եվս մեկ անգամ ընդգծելով, որ անհրաժեշտ է կանաչապատում և բնապահպանություն, Ռ. Բաբայանը նշեց. «Մենք հայտնվել ենք ապուշի կարգավիճակում, որը չի հասկանում, թե ինչ է անում իր առողջության հետ»: Նրա խոսքով՝ կանաչապատ տարածքների վերացման հաշվին բիզնես հիմնադրողները կարճամիտ մոտեցում են ցուցաբերում, ինչը ինքնասպանության հասնող բան է. «Փողն այնքան է կուրացրել, որ մարդը չի մտածում իր առողջության, իր երեխաների առողջության մասին, դա գալիս է տգիտությունից»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































