Աճուրդում Wikileaks կայքին պատկանող սերվերի վաճառքի արդյունքները կազմակերպիչները վերանայել են:
Այն կպատկանի դրա համար երկրորդ ամենաբարձր գինը վճարող մարդուն՝ հայտնում է Wired-ը:
17-ամյա դեռահասը, որը աճուրդում հաղթող էր ճանաչվել ու սերվերը գնել 33 հազար դոլարով, այն գնելու համար օգտվել էր հոր կրեդիտ քարտից:
Այս մասին կազմակերպիչներին տեղեկացրել էր տղայի հայրը, որը խնդրել է չեղյալ հայտարարել գործարքը: Այսպիսով՝ սերվերը բաժին կընկնի այն մարդուն, ով կառաջարկի մեծությամբ երկրորդ գումարը՝ 32.900 դոլար:
Wikileaks սերվերը աճուրդի էր հանվել еBay-ում շվեդական Bahnhof ինտերնետ-փրովայդերի կողմից:
Սերվերի վաճառքից գոյացած գումարները ընկերությունը խոստացել է փոխանցել ոչ առևտրային կազմակերպությունների հաշվին:









































