Իրաքցի զինվորականները միջազգային կոալիցիայի հետ համատեղ ԴԱԻՇ-ի ավելի քան 20 գրոհայինի են ոչնչացրել երկրի արևմուտքում ավիահարվածի արդյունքում: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:
«Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը՝ ԴԱԻՇ-ի 20 գրոհային է ոչնչացվել Իրաքի արևմտյան նահանգում կոալիցիայի հարվածի արդյունքում»,- ասվում է Twitter-ում հեռուստաալիքի հրապարակած հաղորդագրության մեջ:











































