Իսրայելում երթուղային տաքսին համարվում է ամենավտանգավոր տրանսպորտը: Այսպիսի կարծիք են հայտնել այդ երկրի ճանապարհային ոստիկանությունում: Անցած շաբաթ Թել-Ավիվում երթուղայիններից մեկն անցել էր կարմիր լույսի տակով և հարվածել մի ոստիկանի:
Մայիսի 30-ին ոստիկանությունը որոշել է «վրեժ լուծել» և ակցիա է անցկացրել երթուղայինների անկարգ վարորդների դեմ: Այս շրջայցի արդյունքները տխուր հետևանքներ են ունեցել վարորդների համար: 84 վարորդից 54-ը հանվել են գծերից մեքենայի տարբեր անսարքությունների պատճառով: Եվս 20 վարորդ տուգանվել են մեծ գումարներով:
Տեխնիկական խնդիրներից, որոնք ոստիկանները հայտնաբերել են, առավել տարածվածներն են մերկ անվադողերը, արգելակման շարքից դուրս եկած համակարգերը, լուսավորման համակարգերը և այլն:
Պետք է միայն հուսալ, որ շուտով նմանատիպ շրջայց կլինի նաև Երևանում, քանի որ Երևանի երթուղայիններն իրենց վարորդներով և մեքենաներով առանձնապես աչքի չեն ընկնում տեխնիկական սարքին վիճակով և բացառիկ անկարգապահ են:








































