Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը հրապարակել է Վաշինգտոնի փոստի պատմական շենքը էլիտար հյուրանոցի վերածելու պլանները:
Ինչպես հայտնում է USA Today-ը, գործարարը շնորհանդեսին հավաստիացրել է, որ հյուրանոցը լինելու է լավագույնը քաղաքում:
Նախագծի իրականացման համար Trump Organization կազմակերպությունը մտադիր է ներդնել 200 մլն դոլար: Հյուրանոցը հաշվարկված է 270 համարի համար: Այն կունենա 2 նախագահական համար, որոնցից յուրաքանչյուրը կունենա 280 քմ տարածք, բանկետային սրահ, ռեստորաններ, գրադարան, խանութներ:
Փոստը հյուրանոցի վերածելու աշխատանքների սկիզբը նախատեսված է 2014թ. Գարնանը, իսկ ավարտը նախանշված է 2015թ:
Old Post Office Pavilion շենքը գտնվում է Կապիտոլիումում՝ Սպիտակ տան հարևանությամբ, կառուցվել է 1899թ.:









































