Որոշ արևմտյան պարբերականներ` հղում անելով հուսալի աղբյուրների, հայտնում են, որ Շարլիզ Թերոնը կրկին սիրահարվել է: Ասում են, որ Թերոնը աչք է դրել Գվինեթ Փելթրոուի նախկին ամուսնու` Քրիս Մարտինի վրա:
Ականատեսները հայտնել են այն մասին, որ Շարլիզին և Քրիսին բազմիցս նկատել են միասին: «Նրանք իրար շատ են սազում: Շարլիզը նրա ճակատագիրն է»,- ասում են դերասանուհուն մոտ աղբյուրները:
Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Շարլիզ Թերոնը բաժանվել է Շոն Պենից: Այդ ամբողջ ժամանակ դերասանուհին զբաղված է եղել 2 որդեգրած երեխաների դաստիարակությամբ: Ինչ վերաբերվում է Քրիս Մարտինին, ապա նա կնոջից բաժանվել է 2014 թվականին: Դերասանուհու հետ ամուսնությունից երաժիշտն ունի 2 երեխա:











































