Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սուրբ է հռչակել պորտուգալացի երկու հովիվ երեխաների՝ եղբայր ու քույր Ֆրանսիշկային ու Ժաստինային, ովքեր պորտուգալական Ֆաթիմա գյուղում դարձել են Սուրբ Աստվածամոր հայտնության ականատեսները։ Սրբադասման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Հռոմի պապի կողմից Ֆաթիմայի Աստվածամոր բազիլիկայում գլխավորած պատարագի ժամանակ։ Նշենք որ բազիլիկան հանդիսանում է կաթոլիկների համար ուխտագնացության կարևոր վայրերից մեկը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Սրբադասման օրը պատահական չէր ընտրվել. դեպի Ֆաթիմա պապի ուխտագնացությունը նվիրված է եղել Աստվածամոր առաջին հայտնության 100-ամյակին։
Արարողությանը ներկա է գտնվել բրազիլացի տղա Լուկասը, ում՝ կոմայից դուրս գալը (կոման եղել է 2013 թվականին ընկնելու հետևանք) եղել է պորտուգալացի հովիվ երեխաների գործած հրաշքը։ Նրա ծնողները օգնություն էին խնդրել հովիվ երեխաներից։ Հրաշքի փաստը ճանաչվել է Վատիկանի հատուկ կոմիտեի կողմից։









































