Վենեսուելայում ստեղծվելու է նոր Գերագույն տնտեսական գերատեսչություն: Այս մասին գրում է El Nacional-ը՝ հղում անելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Մադուրոյի խոսքով՝ նոր գերատեսչության գլխավոր խնդիրը ազգային տնտեսության անխափան աշխատանքի ապահովումն է և խարդախների դեմ պայքարը:
Մադուրոն նշել է, որ անձամբ է ղեկավարելու նոր գերատեսչությունը:









































