Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Հեռու չէ այն պահը, երբ Հայաստանում ծնելիության ու մահացության թիվը կհավասարվեն

«Իրավիճակը ժողովրդագրական առումով գործնականում մնում է անփոփոխ: Այսինքն՝ այն կանխատեսումը, որ ծնելիության շարունակական նվազում պետք է լիներ, սահուն կերպով տեղի է ունենում: Մահացությունը թեթևակի աճում է և շարունակելու է աճել, այսինքն՝ աճման միտում կա:  Սա պայմանավորված է հիմնականում բնակչության սեռատարիքային կազմի փոփոխություններով, այսինքն՝ սա ծերացման երևույթի ուղղակի հետևանքներից մեկն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Նրա խոսքով՝ 90-ականների ընթացքում և շարունակաբար նաև վերջին շրջանում, անընդհատ նվազում է ծնելիությունը, ինչը բերում է մանկահասակ երեխաների թվաքանակի նվազման, հետևաբար՝ նվազում են թե՛ դպրոցահասակ երեխաները, և թե՛ բարձրագույն ուսումնական հաստատությունների կոնտինգենտը, դրան զուգահեռ՝ շարունակում է խորանալ ծերացման երևույթը՝ իրենից բխող սոցիալ-տնտեսական հետևանքներով:

Ռուբեն Եգանյանի խոսքով՝ հեռու չէ այն պահը, երբ ծնելիության և մահացությունների թվերը կհավասարվեն: «Այսօր առայժմ ծնունդների թիվը գերակշռում է մահերի թվին մոտ 12-13.000 մարդով, այսինքն՝ բնական հավելաճ դեռևս ունի, բայց սա ժամանակավոր երևույթ է, մահացության շարունակական աճի և ծնելիության շարունակական նվազման  պայմաններում հեռու չէ այն պահը, երբ կհավասարվեն այս երկու թվերը, և դրանից հետո արդեն մահերի թիվը կսկսի գերակշռել ծնունդների թվին, այսինքն՝ մենք կունենանք բնական հավելաճի առումով ապաբնակեցում: Ապաբնակեցում ունենք 90-ական թվականների սկզբներից ի վեր: Սա միգրացիայի հետևանքով ապաբնակեցումն է, միգրացիոն արտահոսքի ծավալների գերակշռումը ներհոսքին բերում էր բնակչության թվաքանակի շարունակական նվազման»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում