Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը դադարել է շփվել իր խորթ հոր հետ, ով ներկայում հայտնի է որպես Քեյթլին Ջեններ։ Դրա պատճառը կին տրանսգենդերի հուշերի գիրքն է, որում նախկին Բրյուսը պատմել է ոչ միայն սեռափոխության, այլև նախկին կնոջ՝ Քրիս Ջենների հետ փոխհարաբերությունների մասին՝ ներկայացնելով նրան բացասական լույս ներքո։ Քրիսը «չարացած ու հիասթափված» է եղել նախկին ամուսնու արարքից՝ իմանալով այդ մասին, և զարմանալի չէ, որ դուստրերն անցել են մոր կողմը։
«Ես շատ վշտացած եմ ու վիրավորված մայրիկի համար, նա այնքան շատ է տառապել Բրյուսի պատճառով, և դեռ հիմա էլ Քեյթլինը նրա վրա ցեխ է շպրտել։ Ես իմաստ չեմ տեսնում նրա արարքում։ Այնքան անազնիվ է հանուն գրքի վաճառքի սուտ ասելը։ Իմ սիրտը մայրիկի համար կտոր-կտոր է եղել»,-ասել է Քիմը Էլեն ԴեՋեներեսի հետ հարցազրույցում։











































