Դերասանուհի Մելիսա Մակքարթին Նյու Յորքով շրջել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Շոն Սփայսերի կերպարով, հայտնում է Time-ը: Լուսանկարը և տեսագրությունը կարելի է գտնել սոցիալական ցանցերում:
Մակքարթիին հատուկ ոճավորված բեմահարթակի վրա անցկացրել են Միջին Մանհեթենով: Մասնավորապես, նրան տեսել են CNN-ի գրասենյակի մոտ:
Դերասանուհին Նյու Յորքով անցել է, որպեսզի կրկին մասնակցի Saturday Night Live երգիծական ծրագրին: Շոուն եթեր դուրս կգա շաբաթ օրը: Այդ հաղորդման մեջ Մակքարթնին արդեն շատ անգամ է նմանակել Սփայսերին:












































