Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Եվրոպան Հայաստանից երեք մատի կոմբինացիա ստացավ. Պետրոս Մակեյան

Այն, ինչ կատարվեց սեպտեմբերի 3-ին, խիստ մտահոգիչ է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հայտարարությանը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 3-ից հետո ունենք այն, ինչ ունենք: «Նման որոշման մասին հայտարարելուց առաջ պետք էր երկրում հանրաքվե անցկացնել: Այժմ պետք է անել ամեն ինչ` վերականգնելու համար երկրի ինքնիշխանությունը:

Դեպքերի նման զարգացման մեջ մեղավորության իրենց բաժինն ունեն նաև եվրոպական կառույցները: Հայաստանյան բոլոր ընտրությունները որակելով ժողովրդավարական` նրանք հայաստանյան իշխանությունների այս քայլից անակնկալի եկան և ուղղակի երեք մատի կոմբինացիա ստացան: Չեմ կարծում, որ եվրոպացիները չգիտեին, թե ընտրությունները կեղծվում էին, երկրում հարյուրից ավելի քաղբանտարկյալ կար, մինչդեռ Պրեսկոտը, Հայաստան գալով, այդ բառը չէր գործածում»,- ասաց նա:

Պետրոս Մակեյանի խոսքով՝ երեք տարի ԵՄ-ի հետ բանակցություններ վարելուց հետո անթույլատրելի է մեկ օրում հայտարարել Մաքսային միությանն անդամակցելու մասին: «Իշխանությունը երկիրը դրել է շատ ծանր վիճակում: Այժմ խնդիրը հետևյալն է. մենք պետք է ընտրություն կատարենք չարյաց փոքրագույնի մեջ»:

Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն իր հերթին նկատեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները կարևոր են եղել և այսուհետ էլ ավելի կարևոր են լինելու: ««Եվ, և»-ի ճանապարհը փակված չէ: Պետք է ընթանալ ոչ թե երկու արժեքների հակադրման, այլ համադրման ճանապարհով: Տրամաբանությունը սրան է տանում:

Մի բան հստակ է՝ Հայաստանի անվտանգության հարցը եղել է և միշտ կմնա առաջնային խնդիր: Մենք անկախ պետություն ենք, ունենք պետական և ազգային շահեր և գործում ենք այդ շահերին համահունչ: Եվրոպացի մեր գործընկերները պետք է հասկանան սա: Մենք պետք է պահպանենք հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ: Տնտեսական հարաբերությունների ընդլայնումը Հայաստանին միայն ու միայն շահեկան կլինի»,- ասաց նա:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում