«Լիվերպուլ»-ի հարձակվող Դանիել Սթարիջն ու գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ճանաչվել են Անգլիայի Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ ու մարզիչ:
Սթարիջը, ով «Լիվերպուլ»-ի կազմում օգոստոսին երկու հաղթական գոլ է խփել («Սթոք Սիթի»-ի դարպասը՝ 1:0, «Ասթոն Վիլա»-ի դարպասը՝ 1:0), այդ մրցանակին արժանացավ առաջին անգամ: Ռոջերսն ամսվա լավագույն մարզիչ ճանաչվեց երկրորդ անգամ:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ն այս պահին Պրեմիեր Լիգայի 2013/14թթ մրցաշրջանի միակ ակումբն է, որը 3 խաղերից հետո ունի նույնքան հաղթանակ:





































