Saturday, 27 06 2026
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Եթե մեր հայ գործընկերները ցանկանան համագործակցության նոր իրավական շրջանակ՝ ուրախ կլինենք աշխատել. Շտեֆան Ֆյուլե

Այսօր Երևանում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Նախարարական հանդիպումից հետո ընթանում է համատեղ մամուլի ասուլիսը՝ պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ: ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, բացի Արևելյան գործընկերության բոլոր անդամ երկրների մասին խոսելուց, նաև անդրադարձավ Հայաստանի՝ ԱԱ/ԽՀԱԱԳ պայմանագրերի նախաստորագրման հնարավորություններին:

ԵՄ հանձնակատարը վերահաստատեց իր հայտնած տեսակետը, որ Հայաստանը ՄՄ-ին միանալու մասին իր հայտարարությունից հետո ի վիճակի չի լինի նախաստորագրել ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրերը, որոնց շուրջ ԵՄ-ն ՀՀ-ի հետ բանակցել է երեքուկես տարի: Նրա ընդգծմամբ՝ ԵՄ-ն մեծ հետաքրքրություն ունի, հիմնվելով առկա ձեռքբերումների վրա, ոչ միայն շարունակել, այլև ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ մի շարք ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարության համար, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդկանց տեղաշարժի ապահովման և մի շարք այլ հարցեր: «Պատրաստ ենք քննարկել հնարավոր գաղափարներ, հասկանալ, թե ինչպես են պատկերացնում մեր հայ գործընկերները մեր հարաբերությունների ապագա իրավական շրջանակը, այն հնարավորությունները, որոնք առաջարկվում են բոլոր գործընկերներին»,- պարզաբանեց Շտեֆան Ֆյուլեն՝ շարունակելով, որ ԱԱ-ն մեկ համաձայնագիր է, երկու համաձայնագիր չկա, երկու մաս կա մեկ համաձայնագրում, որի շուրջ բանակցել են հայ գործընկերների հետ, և հստակ կապեր կան երկու մասերի միջև: Ուստի, նրա համոզմամբ, հնարավոր չէ մեկն առանձնացնել մյուսից:

ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը նաև ասաց, որ եկել է, որպեսզի լսի իր հայ գործընկերների հավակնությունները: Եթե ցանկանան նոր իրավական շրջանակ տեսնել, որը համագործակցությունն առաջ կտանի, քան գործող համաձայնագիրը, ապա ուրախ կլինեն աշխատելու: «Որքանով կկարողանանք ապահովել նախքան Վիլնյուսը՝ կասկածում եմ, քանի որ խոսքը լուրջ փաստաթղթի մասին է: Լիահույս եմ, որ գագաթնաժողովը կօգտագործվի, որ տա այս գործընթացի մեկնարկը. մենք դեռևս քննարկումների և բանակցությունների մեջ ենք»,- ասաց Շտեֆան Ֆյուլեն:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում