Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

Նորվեգիայի, Շվեդիայի և Լեհաստանի պնդմամբ՝ իրենք են սիրիական քիմիական զենքի մասին գաղափարի հեղինակը

Նորվեգիայի, Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարները հայտարարել են, որ իրենք են սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու ռուս-ամերիկյան նախաձեռնության հեղինակը:

«Նորվեգիայի և Շվեդիայի արտգործնախարարները ծրագիր են մտածել, որը Ռուսաստանը վերագրել է իրեն»,- հաղորդում է Verdens Gang պարբերականը՝ վկայակոչելով արտգործնախարար Էսպեն Էյդեին:

Լեհերն ավելի համեստ են. «Չգիտեմ՝ արդյոք իմ բանակցություններն այդքան մեծ նշանակություն ունեցա՞ն, ինչպես գրում են Die Welt-ը կամ The New York Times-ը, սակայն գիտեմ, որ Սիրիայի հետ կապված իրավիճակում Լեհաստանն աշխարհին օգուտ տվեց»,- Rzeczpospolita պարբերականին ասել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիրկորսկին:

«Ռոսիյսկայա Գազետա»-ն հիշեցնում է, որ սիրիական խնդրի քաղաքական լուծման հույսեր հայտնվեցին սեպտեմբերի 9-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամլո ասուլիսից հետո, երբ պետքարտուղարը հայտարարեց, որ Ալ-Ասադը կարող է խուսափել ռմբակոծությունից, եթե փոխանցի քիմիական զենքը, իսկ Ռուսաստանը ստանձնեց այդ առաքելության գործնական իրագործումը: Լավրովը Սիրիային կոչ արեց ոչ միայն քիմիական զենքը հանձնել միջազգային վերահսկողությանը, այլ նաև անդամակցել քիմիական զենքի ոչնչացման մասին պայմանագրին:

Սակայն Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդում է, որ «այդ գաղափարը ծնվել է հյուսիսային երկրներում»:

Նորվեգական ԶԼՄ-ների համաձայն՝ այս գաղափարը քննարկվել է հյուսիսային և մերձբալթյան երկրների արտգործնախարարների կողմից՝ մինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Ստոկհոլմ կատարած այցի ժամանակ (սեպտեմբերի 4-5) ներկայացվելը: Գաղափարի մասին տեղեկացրել են նաև Լավրովին: Verdens Gang-ը պնդում է, որ ռուսական դիվանագիտության ղեկավարը խոստացավ մտածել այդ գաղափարի շուրջ: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նույն բանը, սակայն օգոստոսի 29-ին Լեհաստանի արտգործնախարարին ասել է Քերին և հաղորդել, որ կխոսի Լավրովի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում