Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբի դիմաց լարված իրավիճակ է: Այստեղ Տարոն Մարգարյանի այն շտաբն է, որում տեղի ունեցող գործողությունների մասին երեկ ուշ գիշերին ահազանգել էր Նիկոլ Փաշինյանը։
Այստեղ է նաև «Ելք» դաշինքի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա պարզաբանում է իրավիճակը: Փաստաբանը տեղեկացնում է, որ դեպքի վայրում արձանագրություն է կազմվում, և «Ելք-ի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը ներսում է՝ որպես ընթերակա: Փաշինյանը առաջարկել է վերցնել այն փաստաթղթերը, որտեղ առկա են անուններ և թվեր, ենթադրվում է, որ ընտրակաշառքի գումարների թվերն են, սեփականատերը հայտարարում է, որ չի ցանկանում այդ փաստաթղթերը վերցնեն, հետաքննիչն էլ ասում է, որ իրավունք չունի այդ փաստաթղթերը վերցնել, և այդ հողի վրա վիճաբանություն է ծագել»: