Ավստրիայի Տիրոլ երկրամասի Էրպֆենդորֆ քաղաքում անհայտ անձը գրավել է կենտրոնում գտնվող բանկի շենքը: Ըստ ամենայնի, տղամարդը 1 պատանդ է վերցրել: Ինչպես հաղորդում է Kleine Zeitung պարբերակնը, դեռևս հայտնի չէ՝ արդոյք տղամրդը զինված է:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցներ շրջապատել են բանկը։ Դեպքի վայրում գտնվում են հատուկ նշանակության ուժերի և արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները:
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:











































