Thursday, 06 06 2024
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է

Ընդդիմության ինքնաոչնչացումը

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Երևանի ընտրությունը համեմատել է «մեծ գյուղի» ընտրական գործընթացի հետ: Ինչքան էլ պատկերավոր, նաև գործընթացի մասնակիցների համար վիրավորական լինի Հայրիկյանի բերած զուգահեռը, դրանում չափազանց մեծ է ճշմարտության չափաբաժինը: Առնվազն այն իմաստով, որ ավարտվող ընտրական գործընթացում բացակայում է քաղաքական օրակարգը: Այս իմաստով իշխանությունները հրաշալի լուծեցին իրենց առջև դրված խնդիրը: Չեն երևում, բացահայտված չեն քաղաքական այն մոտիվները, որոնք ռացիոնալ կդարձնեին ընդդիմության մասնակցությունն այս ընտրություններին: Չտեսանք նաև ծրագրեր՝ ուղղված քաղաքային իշխանության բարեփոխմանը, կառավարման որակի բարձրացմանը:

Որևէ մեկը պատրանք չուներ, որ խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությանը հաջողվելու է քաղաքային իշխանությունը վերցնել: Քառասուն օրվա ընթացքում ոչ իշխանության ձեռագիրն է փոխվել, ոչ ընդդիմության որակն է բարձրացել և ոչ էլ հասարակությունն է նոր չափանիշներ կամ նշաձող սահմանել:

Մյուս կողմից՝ անկարելի էր պատկերացնել, որ «Ելքը» հաշված շաբաթների ընթացքում կմսխի այն դրական էֆեկտը, որը ստեղծել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նիկոլ Փաշինյանի «15000 դրամի» կոնցեպցիան ցավալիորեն բացահայտեց Հայաստանի իշխանությունների և «Ելքի» պատկերացումների ընդհանրությունը՝ առնվազն հասարակության որակի, պոտենցիալի, դերի մասին: Երկուսն էլ կարծում են, որ ժողովուրդն ընտրական արշավում ոչ թե սուբյեկտ, այլ ընդամենը օբյեկտ է: «Ելքը» տապալեց նոր ընդդիմության նախագիծը:

Այդ դերից հեռու, չափազանց հեռու է նաև Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին»: Ընտրական գործընթացն անլրջացնել այն աստիճանի, որ քարոզարշավի թեժ օրերը հատկացնել Անի կատարած էքսկուրսիային ու հետո Երևանի համար գուժել հին մայրաքաղաքի ճակատագիրը՝ չափազանց մեծ շռայլություն է մի երկրի համար, որտեղ քաղաքականությունն առանց այն էլ սպանված է: Առավել հիասթափեցնող էր «Երկիր ծիրանիի» ինքնագովազդը` ռուսաստանցի հայ գործարար Ռուբեն Գրիգորյանի խոսքով, թե ինքը պատրաստ է ֆինանսավորել Զարուհի Փոստանջյանի կուսակցությանը: Մի կողմ թողնենք խնդրի իրավական կողմը, որն արգելում է կուսակցության ֆինանսավորումը դրսից: Ավելի ողբերգական է այն փաստը, որ օլիգարխիկ փողերով, ռուսական կապիտալով հնարավոր չէ արդյունավետ ընդդիմություն ձևավորել:

Եթե Երևանի ընտրություններում կա մրցակցություն, ապա այն «Ելքի» և «Երկիր ծիրանիի» միջև է, թե նրանցից, որն ավելի հետևողական կարժեզրկի քաղաքականությունը: Երկրում դարձյալ ընդդիմության վակուում է: Չափազանց մեծ շռայլություն կլինի նոր ընտրական ցիկլին սպասելը, մյուս կողմից՝ չափազանցված լավատեսություն է արտախորհրդարանական ընդդիմության պոտենցիալին ապավինելը: Իսկապես տխուր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում